Մատչելիության հղումներ

«Նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները կշռադատված լուծումներ առաջարկելու հնարավորություն են տալիս». Սերժ Սարգսյան


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները «հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու»:

«Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին», - ասված է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Սարգսյանը, ըստ հաղորդագրության, գոհունակությամբ փաստում է, որ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները մի կողմից հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս մյուս կողմից բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար:

Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հանդիպել էին սեպտեմբերի 22-ին՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Նրանք քննարկել են Հայաստանում ստեղծված ծայրահեղ ծանր դրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG