Մատչելիության հղումներ

Լրագրող Մուխտարլին պնդում է՝ իր առևանգման համար Ադրբեջանը 3 միլիոն դոլար էր վճարել Վրաստանին


Ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին պնդում է, որ Թբիլիսիում 2017 թվականին իրեն առևանգելու համար Ադրբեջանը 3 միլիոն դոլար է վճարել Վրաստանին, նա հայտարարել է Վրաստանի դատախազությունում տված ցուցմունքից հետո։

Վրաստանի դատախազությունը նրան պաշտոնապես տուժող է ճանաչել։

Մուխտարլին պահանջում է հարցաքննել Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին և ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիին, որոնց համարում է իր առևանգումը կազմակերպելու գործի մասնակիցներ։

Ադրբեջանի իշխանություններին քննադատող Աֆղան Մուխտարլին 2015-ին Ադրբեջանից փախել էր Վրաստան։ 2017-ին Թբիլիսիում նրան առևանգել էին, տեղափոխել Ադրբեջան և դատապարտել երկարատև ազատազրկման։ Միջազգային ճնշումների շնորհիվ 2020-ին նա ազատ էր արձակվել ու ապաստան ստացել Եվրոպայում։

XS
SM
MD
LG