Մատչելիության հղումներ

Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա․ Քոչարյան


Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը շեշտեց՝ կապիտուլյացիայի համար պետք է հակառակը՝ դե կոնսոլիդացիա։

«Այս պարզ ճշմարտություներն իրար խառնել ուղղակի չեմ հասկանում, դա չգիտակցելով է արվում, թե նպատակասլաց։ Կապիտուլյացիան դեգրադացիա է առաջացնում և ազորության զգացում։ Սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, որոնք այսօր կոչ են անում հանրային կոնսոլիդացիա կապիտուլյացիայի համար», - ասաց Հայաստանի երկրորդ նախագահը՝ շարունակելով․ - «Մեզ ասում են՝ «միավորվենք պրոբլեմի շուրջ»։ Մեր նպատակը ի՞նչն է՝ փրկել Հայաստանը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Բժշկության մեջ ասում են՝ «կա ուռուցք՝ հեռացրեք»։ Եթե մենք ուզում ենք հանրային կոնսոլիդացիա, պետք է այդ կոնսոլիդացիան ունենալ բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Այ սրա համար իհարկե պետք է։ Հենց այդ կոնտեքստում իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է։ Սա այն հարցն է, որ կարող է քննարկվելիք թեմա լինել քաղաքական դաշտում։ Մի բան ակնհայտ է՝ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկում է մեկ սեղանի շուրջ նստել և քննարկել, թե ճակատագրական այս իրավիճակում ինչ է պահանջվում Հայաստանից, միջազգային համայնքն ինչ է առաջարկում, և հնարավոր լուծումներից ընտրել ամենաքիչ ցավոտը և համատեղ որոշում կայացնել։ Ընդ որում, Տեր-Պետրոսյանը զգուշացնում է, որ առկա բոլոր առաջարկներն էլ ցավոտ են Հայաստանի համար։ Դիտարկմանը, թե ստացվում է, որ Հայաստանը պետք է կապիտուլյացիոն պայմանագիր կնքի, Լևոն Տեր- Պետրոսյանն արձագանքեց, թե ավելի հզոր երկրներ են նման պայմանագրեր կնքել։

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG