Այսօր Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում` մեծամասնական ընտրակարգով: Այստեղ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 4 տեղական հասարակական կազմակերպություն: