Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կարող են ընդհուպ 10 տարով ազատազրկել մարտական գործողությունների ընթացքում կամավոր հանձնված անձին


ՌԴ Պետական դուման, արխիվ, Մոսկվա:
ՌԴ Պետական դուման, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական դուման, երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Դրանով ենթադրվում է ընդհուպ 10 տարվա ազատազրկման դատապարտել ռազմական գործողությունների ընթացքում կամավոր հանձնվելու համար: Պատիժն ավելի ծանր կլինի, եթե արարքը որակվի իբրև «պետական դավաճանություն»:

Ռազմական գործողությունից խուսափելու, հրամանատարների հրամանները չկատարելու, ինչպես նաև դիակապտության համար կնախատեսվի մինչև 15 տարվա ազատազրկում:

«Ծանրացնող հանգամանք» կհամարվի նշված հանցանքները զորակոչի կամ ռազմական դրության պայմաններում կատարելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG