Դոնեցկի և Լուգանսկի անջատական կազմավորումների ռուսամետ իշխանությունների որոշմամբ սեպտեմբերի 24-ից 27-ը տեղի կունենան «հանրաքվեներ» Ռուսաստանին միանալու հարցով:
«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» անունից այդ մասին հայտնել է «հանրապետության ժողովրդական խորհուրդը»:
«Լուգանսկի ժողովրդական հանրապետության» անունից այդ որոշման մասին հայտնել է «ժողովրդական խորհրդի նախագահ» Դենիս Միրոշնիչենկոն:
Նման որոշում է կայացրել նաև Խերսոնի մարզի՝ ռուսների հսկողության տակ գտնվող տարածքի տեղական իշխանությունը: Այդ մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն:
Ռուսաստանը փետրվարի 24-ին է ճանաչել այդ երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը և դրանց ղեկավարների հետ փոխօգնության պայմանագրեր է կնքել ու ժամեր անց զորքը մտցրել է Ուկրաինայի տարածք: