Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները շարունակում են կասեցնել ռուսների առաջխաղացումը Դոնեցկի մարզում


Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Բախմուտի մատույցներում, օգոստոս, 2022թ.
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Բախմուտի մատույցներում, օգոստոս, 2022թ.

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են կասեցնել Ռուսաստանի` Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի պաշտպանությունը ճեղքելու ջանքերը։

Շաբաթներ առաջ գրավելով Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը և վերահսկողություն հաստատելով Լուգանսկի մարզի նկատմամբ՝ ռուսական ուժերը կենտրոնացել են ռազմավարական նշանակություն ունեցող Բախմուտի վրա: Քաղաքը, որը մինչ պատերազմը մոտ 70 հազար բնակիչ ուներ, շաբաթվա վերջին կրկին հրետակոծվել է, հարվածներ են հասցվել նաև մոտակայքում գտնվող Սոլեդար և Զայցևե քաղաքներին։

Ուկրաինական ռազմական զեկույցում նշվում է, նաև որ Ուկրաինան դադարեցրել է ռուսական առաջխաղացումը Դոնեցի մարզի երկու այլ խոշոր քաղաքների՝ Սլովյանսկի և Կրամատորսկի մոտ: Ուկրաինացի զինվորականները նաև հայտնել են, որ ածուխ արտադրող Ավդիևկա քաղաքում իրենց զորքերը կարողացել են հետ մղել ռուսական հարձակումը՝ չնայած հակառակորդի հրետանային և օդային հարվածներին:

Հաղորդվում է նաև, որ հրթիռային և հրետանային հարվածներ են հասցվել Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի մերձակայքում: Մտավախություններ կան, որ այդ մարտական գործողությունները կարող են վնասել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը և առաջացնել ռադիացիայի արտահոսք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG