Մատչելիության հղումներ

7.7 մագնիտուդով երկրաշարժ Մեքսիկայում. առնվազն մեկ մարդ զոհվել է, կան ավերածություններ


Մեքսիկացիները երկրաշարժի հետևանքով դուրս են եկել փողոց, 19-ը սեպտեմբերի, 2022թ.
Մեքսիկացիները երկրաշարժի հետևանքով դուրս են եկել փողոց, 19-ը սեպտեմբերի, 2022թ.

Մեքսիկայում և այդ թվում երկրի նույնանուն մայրաքաղաքում գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ: Ընդ որում, դա տեղի է ունեցել ճիշտ մեկ ժամ անց այն բանից հետո, երբ երկրում անցկացվել են երկրաշարժերի կապակցությամբ քաղաքացիական պաշտպանության վարժանքներ և մարդկանց տարհանում:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, կան ավերածություններ, դրանց ծավալը դեռ պետք է գնահատվի:

Մեքսիկայի սեյսմիկ պաշտպանության ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինչոական նահանգի Կոալկոման բնակավայրից 63 կիլոմետր հարավ՝ 15 կիլոմետր խորության վրա:

Մի շարք նահանգներում դպրոցները երկու օրով փակվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG