Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Նա Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին:

Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և ՌԴ-ի միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը, հաղորդում են կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող համատեղ միջոցառումները կնպաստեն հետագա փոխգործակցության ընդլայնմանը:

Նշվում է, որ նրանք քննարկել են հայ-ռուսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Օվերչուկը նաև Մոսկվայի ներկայացուցիչն է ճանապարհների ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովում:

Թե այդ ուղղությամբ ինչ-որ հարցեր քննարկվել են, կառավարության հաղորդագրությունում չկա նշված:

XS
SM
MD
LG