Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել. Զախարովա


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել՝ չնայած ներկա էսկալացիային, այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան շեշտել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այդ նպատակով սեպտեմբերի 8-9-ը Բաքվում, իսկ սեպտեմբերի 13-14-ը Երևանում է եղել:

«Երկու մայրաքաղաքներում բանակցությունների հիմնական թեման եղել է հենց խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումը: Մենք ձգտում ենք մոտեցնել կողմերի դիրքորոշումը։ Հավաստիացնում եմ՝ համապատասխան ջանքերը կշարունակվեն»,- ասել է Արտգործնախարարության ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան կրկնել է, որ տարածաշրջանում իրադրության կարգավորման հիմքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առանջնորդների՝ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է։

XS
SM
MD
LG