Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը մտահոգված է հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակով, Հայաստանում տուժած խաղաղ բնակիչների վերաբերյալ հաղորդումներով


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և հատկապես անհանգստացած է Հայաստանի ներսում խաղաղ բնակչության շրջանում տուժածների վերաբերյալ հաղորդումներով: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին:

«Քարտուղար Բլինքենը, դեսպան Ռիքերը, քարտուղարի օգնական Դոնֆրիդը, նրա բյուրոյի մյուս անդամները մի շարք զրույցներ են ունեցել , այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ: Չենք կարող մանրամասնել այդ բոլոր ներգրավվածությունները, բայց, ինչպես ես երեկ ասացի, մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ, մենք պատրաստ ենք անել հնարավորը երկկողմ և բազմակողմ հիման վրա, որպեսզի հասնենք նրան, որ այս ռազմական գործողությունները դադարեն և լարվածությունը թուլանա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG