Մատչելիության հղումներ

Տլեուբերդի․ Ղազախստանը Հայաստան խաղաղապահներ ուղարկել դեռ չի պատրաստվում


Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդի, արխիվ
Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդի, արխիվ

«Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման պատճառով Հայաստան ղազախ խաղաղապահներ ուղարկելու հարցը առայժմ չի քննարկվում», - այսօր Նուր-Սուլթանում բացված կրոնական համաժողովի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին։

Նրա խոսքով՝ «հայ - ադրբեջանական սահմանը դեմարկացված չէ, ուստի խոսել սահմանի որևէ խախտման մասին շատ դժվար է»:

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ իր երկիրը կարող է օժանդակություն տրամադրել Երևանին և Բաքվին սահմանազատման և սահմանագծման գործում։

«Մեր սահմանների դեմարկացիան հարևան բոլոր պետությունների հետ՝ բացառությամբ Ռուսաստանի, գործնականում ավարտված է։ Ռուսաստանի հետ այդ գործընթացի ավարտին հասցնելու համար մեզնից կպահանջվի երկուսից երեք տարի», - հայտարարել է Ղազախստանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG