Աննա Վարդապետյանն ազատվեց վարչապետի օգնականի պաշտոնից: Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։
Հունիսի 29-ին միայն իշխանական պատգամավորների ձայներով 36-ամյա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ՝ 6 տարի ժամկետով։ Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին։
Վարդապետյանը 2019-ին 7 ամիս զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020-ի մարտից էլ վարչապետի օգնականն էր։