Մատչելիության հղումներ

Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից


Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է անցած շաբաթավերջին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Վարդապետյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից», - ասված է որոշման մեջ:

Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը»:

Փոխնախարարին աշխատանքից ազատելու պատճառների մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից փոխանցեցին․ - «Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG