Մատչելիության հղումներ

Կիևը կրկին առաջխաղացման մասին է հայտարարում


Ուկրաինայի բանակը հայտարարել է` հետ է վերցրել ավելի քան 3000 քառակուսի կմ տարածք արևելյան Ուկրաինայում արագ հակահարձակման ընթացքում:

Նշված առաջխաղացումը եթե հաստատվի, կնշանակի, որ Կիևի ուժերը եռապատկել են իրենց հայտարարված նվաճումները 48 ժամվա ընթացքում: Հինգշաբթի երեկոյան նախագահ Զելենսկին հայտնել էր 1000 քառակուսի կմ հետ նվաճելու մասին, իսկ շաբաթ օրը երեկոյան՝ 2000 քառ:

Այս թվերը անկախ աբյուրներից ճշտել հնարավոր չէ:

Շաբաթ օրը արևելյան հակահարձակման արդյունքում ուկրաինական զորքերը մտել են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող կենսական նշանակություն ունեցող քաղաքներ՝ Իզյում և Կուպյանսկ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է իր ուժերի նահանջը Իզյումից և Կուպյանսկից, ինչը, ըստ գերատեսչության, թույլ կտա իր ուժերին «վերախմբավորվել» Մոսկվայի կողմից հովանավորվող անջատողականների կողմից վերահսկվող տարածքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հաստատել է զորքերի դուրսբերումը երրորդ առանցքային քաղաքից՝ Բալակլյայից՝ Դոնեցկի ճակատում «ուժեղացնելու ջանքերը»: Ուկրաինական ուժերը քաղաք են մտել ուրբաթ օրը։

XS
SM
MD
LG