Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության ղեկավարի դեմ


 Իսմաիլ Խաթիբը, արխիվ
Իսմաիլ Խաթիբը, արխիվ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության և դրա ղեկավարի դեմ, ուրբաթ երեկոյան հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ պատժամիջոցների թիրախում են հայտնվել Իրանի Հետախուզության նախարարությունը և դրա ղեկավար Սեյեդ Իսմաիլ Խաթիբը։ Այս որոշումը, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, կայացվել է այն բանից հետո, երբ հետաքննության ընթացքում պարզվել է, որ հենց իրանական հետախուզությունն է համակարգել հուլիսին՝ ԱՄՆ դաշնակից Ալբանիայի դեմ իրականացված ծավալուն կիբերհարձակումը։

Դրա հետևանքով Ալբանիայի կառավարման համակարգը տևական ժամանակով կաթվածահար է եղել։ Չորեքշաբթի օրը հետաքննության արդյունքների մասին առաջինը հայտարարեց Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման՝ տեղեկացնելով, որ իր երկիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG