Մատչելիության հղումներ

Ալբանիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ


Ալբանիայի կառավարությունն այսօր հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Նման քայլի պատճառը, ըստ Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի, հուլիսի 15-ին երկրի դեմ իրականացված ծավալուն կիբերհարձակումն էր, որի հետևանքով պարալիզացվել էր երկրի պետական կառավարման ողջ համակարգը։

«Համապարփակ հետաքննությունը ապացուցել է, որ Ալբանիան պետական հովանավորությամբ իրականացվող կիբերհարձակման թիրախ է դարձել։ Այդ հարձակումը ծրագրվել և ֆինանսավորվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից», - հայտարարել է Ալբանիայի վարչապետը՝ պահանջելով, որպեսզի երկրի մայրաքաղաքում հավատարմագրված իրանցի դիվանագետները, ինչպես նաև դեսպանության տեխնիկական անձնակազմը 24 ժամվա ընթացքում լքեն երկիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG