Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի պնդումը


Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», - ասված է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, պնդել էր, թե հայկական կողմը մի քանի անգամ կրակել է Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն նման բնույթի հաղորդագրություններ տարածում է գրեթե ամենօրյա ռեժիմով, Երևանն էլ դրանք հերքում է: Երեք օր առաջ, մինչդեռ, սահմանին հայ զինվոր է սպանվել, նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ Ադրբեջանի գործելաոճը չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG