Մատչելիության հղումներ

Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՀՀ ՊՆ


Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել:

«Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ», - ասված է հաղորդագրությունում:

Բաքուն այսօր հայտարարել է, թե «սեպտեմբերի 8-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 9-ի առավոտ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները պետական սահմանի Նորավանի, Գորիսի շրջանի իրենց դիրքերից տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել են Լաչինի և Քելբաջարի շրջանի ադրբեջանական բանակի դիրքերը»։

Վերջին օրերին պաշտոնական Բաքուն նման բնույթի հաղորդագրություններ տարածում է գրեթե ամենօրյա ռեժիմով, Երևանն էլ դրանք հերքում է: Երկու օր առաջ, մինչդեռ, սահմանին հայ զինվոր է սպանվել, նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ Ադրբեջանի գործելաոճը չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը:

XS
SM
MD
LG