Ուկրաինայի կառավարության, Համաշխարհային բանկի ու Եվրոպական հանձնաժողովի համատեղ նոր զեկույցի համաձայն՝ պատերազմի հետևանքները վերացնելու համար Կիևին անհրաժեշտ կլինի գրեթե 350 մլրդ դոլար, ինչը երկրի անցած տարվա ՀՆԱ-ից 1,5 անգամ ավելի է։
2021-ին Ուկրաինայի ՀՆԱ-ն կազմել է 200 մլրդ դոլար։ Ռուսական զորքերի հասցրած ուղիղ նյութական վնասը, ըստ զեկույցի, գնահատվում է 97 մլրդ դոլար։ Նշվում է, որ ավերածությունները տեղի են ունեցել հիմնականում Չեռնիգովսկի, Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Կիևի և Զապորոժիեի շրջաններում։
Փաստաթղի համաձայն՝ պատերազմի հետևանքով մեծ վնաս են կրել հատկապես բնակարանային ֆոնդը, տրանսպորտի, առևտրի և արդյունաբերության ոլորտները։