Միացալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների մասին Իրանի մի խումբ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ և Ռուսաստանին զենք մատակարարելով։
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը երեկ հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում ավիափոխադրումների ծառայություններ մատուցող ընկերության նկատմամբ՝ Ռուսաստանին իրանական ռազմական անօդաչու թռչող սարքերի մատակարարմանը մասնակցելու համար:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև երեք ընկերություններ և մեկ անհատ, որոնք զբաղվում են անօդաչու թռչող սարքերի և դրանց համար բաղադրիչների հետազոտությամբ, մշակմամբ, արտադրությամբ և մատակարարմամբ:
Այս կազմակերպությունների ամբողջ գույքը և սեփականության մասը, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում կամ ԱՄՆ վերահսկողության տակ, պետք է արգելափակվեն: Արգելվում են ԱՄՆ քաղաքացիների բոլոր գործարքները և տարանցիկ գործարքները Միացյալ Նահանգների տարածքով, որոնք ներառում են այդ կազմակերպությունների և անհատների շահերը: