Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է հողափոր մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի հաղորդումը


Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

Բաքուն հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերը Նորավանի հատվածից պարբերաբար կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ ընդգծելով, թե «գնդակոծվել է նաև քաղաքացիական ընկերությանը պատկանող տեխնիկան, որն իրականացնում էր ճանապարհային աշխատանքներ՝ ադրբեջանական զորքերի մատակարարման ուղիների անցկացման համար»։

Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի հերթական հաղորդագրությունը սահմանագոտում ադրբեջանական դիրքերի վրա կրակ բացելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG