Մատչելիության հղումներ

Իշխանությունները հաստատակամ են ՆԳՆ ձևավորելու հարցում


Հայաստանում առաջիկայում ձևավորվելու է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը, այսօր վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ։

Ոստիկանության, բանակի, Փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ, ընդգծել է Փաշինյանը՝ որպես առաջնային նշելով սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտը:

«Մեր նպատակադրումն է, որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա», - ասել է վարչապետը միևնույն ժամանակ շեշտելով․ - «Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին»:

Վարչապետի հետ ԱԻՆ-ում էին նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նոր նախարարություն ստեղծելու օրենսդրական նախագիծն արդեն կա, աշնանը կքննարկվի Ազգային ժողովում։ Հարցի շուրջ դեռ խորհրդարանական լսումներ են եղել։ Ընդդիմադիրներն այս լսումներին չէին մասնակցում։ Ներկա էին գործադիրից պաշտոնյաներ, դեսպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կառույցը կլինի քաղաքական՝ հաշվետու Ազգային ժողովին։ Քաղաքական կառույցի ղեկավարը կարող է լինել իշխող թիմի անդամ՝ կուսակցական։

Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին, Ոստիկանություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2002 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG