Մատչելիության հղումներ

«Սուրմալու»-ի փոխտնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել


«Սուրմալու» առևտրի կենտրոնի փոխտնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Առևտրի կենտրոնում որոտացած պայթյունի գործով 4 անձանց մեղադրանքներ են առաջադրված: Դատարանի որոշումներով բավարարվել էին 4 անձանցից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունները, իսկ առևտրի կենտրոնի փոխտնօրենի մասով՝ մերժվել:

«Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է վերջինիս վերաբերյալ դատարանի ամբողջական որոշումը, ուսումնասիրվել պատճառաբանական մասը: Դատական ակտի անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված՝ այսօր դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք», - հայտնում է դատախազի խորհրդարական Գոռ Աբրահամյանը:

«Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից 10 օր անց` օգոստոսի 24-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունը դադարեցրեց որոնողական աշխատանքները։ 16 զոհերի դիերը դուրս բերելուց հետո փրկարարներն անհետ կորած վերջին անձին՝ 55-ամյա Վանիկ Ամիրխանյանին, այդպես էլ չգտան։

XS
SM
MD
LG