Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան փորձում է տապալել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը


ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ
ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան փորձում է տապալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏէ-ի փորձագետների այցը Զապորոժիեի ատոմակայան։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Օգոստոսի 30-ին ամբողջ օրվա ընթացքում Կիևի վարչակազմը շարունակում էր սադրանքները, որոնց նպատակն էր տապալել ՄԱԳԱՏԷ-ի առաքելության աշխատանքը և Զապորոժիեի ատոմակայանում տեխնածին աղետ հրահրել», - հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը։

Կոնաշենկովի պնդմամբ՝ նախօրեին տեղի ունեցած հրետակոծության ընթացքում ուկրաինական կողմից արձակված արկերից մեկը հարվածել է ռադիոակտիվ թափոնների վերամշակման արտադրամասին։

«Զապորոժիեի ատոմակայանում ռադիացիոն ֆոնը մնում է նորմայի սահմաններում», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG