Մատչելիության հղումներ

Նավալնին հայտնել է, որ կրկին տուգանային մեկուսարանում է


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ կրկին տուգանային մեկուսարանում է: Այդ մասին ասվում է Վլադիմիր շրջանի բանտում երկարամյա ազատազրկման դատապարտված քաղաքական գործչի սոցիալական ցանցերի էջերում։

«Դուք կծիծաղեք, բայց ես կրկին տուգանային մեկուսարանում եմ։ Կիրակի երեկոյան ինձ բաց են թողել, և երկուշաբթի օրը կրկին փակել ու չեն թաքցնում, որ հետագայում էլ այս խոռոչից դուրս չեմ գա»,- ասվում է Նավալնիի անունից հրապարակված հաղորդագրությունում։

Ընդդիմադիր գործիչը ենթադրում է, որ իր նկատմամբ պատժիչ գործողությունների պատճառներից մեկն էլ իր թիմի կողմից կազմված ցուցակն, որում ներառել են, իրենց համոզմամբ, Ուկրաինայի դեմ «պատերազմ հրահրող կոռուպցիոներների և օլիգարխների» անունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG