Մատչելիության հղումներ

Լիտվան Բելառուսի հետ սահմանին չորս մետր բարձրությամբ պատնեշ կկառուցի


Լիտվան պատրաստվում է Բելառուսի հետ սահմանին չորս մետր բարձրությամբ պատնեշ կառուցել՝ անօրինական ներգաղթյալների հոսքը կանխելու համար։ Այդ մասին այսօր հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն՝ նշելով, որ շինարարությունը կմեկնարկի առաջիկա շաբաթներին։

«Նախագիծը կյանքի կկոչվի երկու փուլով։ Առաջին` առավել խնդրահարույց 100 կիլոմետրանոց հատվածում, որ գտնվում է Դրուսկինինկայ քաղաքի մերձակայքում, շինարարությունը կմեկնարկի սեպտեմբերի երկրորդ կեսին», - հայտարարում է Լիտվայի վարչապետը։

Լիտվայի կառավարությունը մտադիր է պատնեշի շինարարությունը ավարտել մեկ տարում։ Շինարարության ընդհանուր արժեքը, ըստ պաշտոնական Վիլնյուսի, կազմելու է 152 միլիոն եվրո։

XS
SM
MD
LG