Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում այս տարվա հոկտեմբերի 20-21-ը: Այդ որոշումը ԵԱՏՄ վարչապետերն ընդունել են Ղրղըզստանում՝ Չոլպոն-Աթա ավանում կայացած նիստում:
Հավաքին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Բացի այդ, առաջին անգամ՝ հրավիրյալի կարգավիճակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկա է Ադրբեջանի վարչապետը:
Չոլպոն-Աթայում նաև որոշվել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստն անցկացնել Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը: