Մատչելիության հղումներ

Մոսկվան հաստատում է ռուսական ուժերի կողմից Չապլինոյի հրթիռակոծումը


Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հաստատել է ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի Չապլինո երկաթուղային կայարանի հրթիռակոծումը, ասելով, որ թիրախավորվել է Ուկրաինայի ռազմական ուժը։

«Դնեպրոպետրովսկի մարզում` Չապլինո երկաթուղային կայարանում ռազմական շարժակազմի վրա «Իսկանդեր» հրթիռի ուղիղ հարվածի արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 200 պահեստազորային զինծառայող և 10 միավոր ռազմական տեխնիկա, որոնք ուղևորվում էին Դոնբասի մարտական գործողությունների գոտի»,- ասել է նա։

Ավելի վաղ ուկրաինական կողմը հաղորդել էր, որ Չապլինոն հրետակոծելու հետևանքով առնվազն 25 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում` երկու երեխա։

XS
SM
MD
LG