Մատչելիության հղումներ

Պետք է պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը. Փաշինյան


Ղրղզստանում այսօր կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, հաղորդում են Հայաստանի կառավարությունից:

Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին:

Նիստից բացի, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցող կառավարությունների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Փաշինյանն արձանագրել է, որ եվրասիական տնտեսական տարածքում բացասական կանխատեսումներն իրականություն չեն դարձել. «Հակառակը` հաստատվեց իրավիճակի մեր ընկալումը, քանի որ մենք հստակ ֆիքսել էինք, որ պանդեմիայից հետո ստեղծված իրավիճակը, իհարկե, իր հետ բերում է նոր մարտահրավերներ, սակայն նաև ստեղծում է նոր հնարավորություններ: Երբ նայում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրաշրջանառության թվերին` տեսնում ենք, որ կան աճի մեծ ցուցանիշներ` համեմատ 2021 թվականի հետ», - ասել է նա` հավելելով, որ անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG