Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղըզստան:
Հայաստանի վարչապետը Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին, ասված է վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:
Նիկոլ Փաշինյանի այցը կավարտվի վաղը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսին՝ Մինսկում: