Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր Արթուր Մկոյանը, իրավապահները հերքում են քաղաքական ենթատեքստը


Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ձերբակալվել է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսկացության անդամ Արթուր Մկոյանը։

Իրավապահները հերքում են «անօրինական ձերբակալության և քաղաքական հետպնմդման» վերաբերյալ կուսակցության մեղադրանքները։

ՆԳՆ-ն տեսանյութ է տարածել՝ պնդելով, որ արձանագրված է Արթուր Մկոյանի կողմից հրազենով կրակելու փաստը, որի համար նա ձերբակալվել է։

Ըստ իրավապահների հաղորդագրության՝ օգոստոսի 23-ին Ախալքալաքում «Օպել» մակնիշի մենքենայից, ենթադրաբար ատրճանակից կրակ է բացվել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։ Հետաքննությունը պարզել է, որ ավտոմեքենան պատկանում է քաղաքացի Ա․ Մ-ին, ծնված 1985 թվականին։ Նրա տանը կատարված խուզարկության ժամանակ, նա չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին, որի պատճառով բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար։ Ախալքալաքի դատարանը նրան 11 օրով կալավորելու որոշում է ընդունել։

Հրազենի կիրառմամբ միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

«Ազգային միացյալ շարժման» անդամ Գեորգի Բոտկովելին նախօրեին հարավիրած ասուլիսում հայտարարել է, որ Արթուր Մկոյանի հանդեպ «ահաբեկչություն և քաղաքական հետապնդում» է իրականացվում, նրան անօրինական են ձերբակալել, ոստիկանները փորձել են նրա տանը զենք գցել, պնդել է Բոտկովելին։

XS
SM
MD
LG