ԱՄՆ հայտարարել է ևս 3 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն Ուկրաինային տրամադրելու մտադրության մասին։
Նախագահ Բայդենի վարչակազմը կարող է արդեն այսօր՝ Ուկրաինայի անկախության օրը, այս հայտարարությունն անել, լրատվամիջոցներին հայտնել է ԱՄՆ անանուն պաշտոնյան։
Պատերազմի մեկնարկից ի վեր այն կլինի Ուկրաինային տրամադրվող օգնության ամենամեծ փաթեթը։
ԱՄՆ ռազմական օգնությունը, ներառյալ բազմաթիվ հրթիռային կայանների և հաուբիցների փոխանցումը, մեծ դեր է խաղացել՝ օգնելով Ուկրաինային տապալել Ռուսաստանի ավելի մեծ և ավելի լավ զինված ուժերը արևելյան ճակատում, ասել է ԱՄՆ պաշտոնյան՝ չբացահայտելով, թե վերջին օգնության շրջանակներում ինչպիսի զինատեսակներ են փոխանցվելու Ուկրաինային:
Փետրվարի 24-ից վեր Միացյալ Նահանգները 10,6 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությանը։