Հունգարիայի կառավարությունը մտադիր չէ սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն էստոնացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո:
«Մենք կիսում ենք Գերմանիայի կանցլերի տեսակետը և չենք ծրագրում որևէ սահմանափակում», - ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ֆեյսբուքում գրել է Սիյարտոն:
Հունգարացի պաշտոնյան նշել է, որ Էստոնիայի արտգործնախարարի հետ բանակցությունները նախաձեռնել էր հենց էստոնական կողմը, և դրանք կենտրոնացած էին ուկրաինական ճգնաժամի շուրջ։
Միևնույն ժամանակ, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարն ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն նպաստում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։