Մատչելիության հղումներ

Կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան սեպտեմբերի 1-ից


Կենսաթոշակներն ու նպաստները 2023-ի հունվարի 1-ի փոխարեն կբարձրանան այս տարվա սեպտեմբերի 1-ին․ որոշումը կայացվեց այսօր՝ կառավարության նիստի ժամանակ։

«Առաջարկում ենք սահմանել աշխատանքային կեսաթոշակի չափը, հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, 21 հազար դրամ՝ 18 հազարի փոխարեն, զինվորական կենսաթոշակի չափը 20 հազար դրամ՝ 18 հազարի փոխարեն, նվազագույն կենսաթոշակի չափը 30 հազար 500 դրամ՝ 28 հազար 600 դրամի փոխարեն», - մասնավորապես ասաց սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը։

Կբարձրանան նաև հաշմանդամություն ունեցող զինվորների կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ ընդունված որոշումների համաձայն կենսաթոշակները պետք է բարձրանային նախ 2023-ի հունվարի 1-ից, երկրորդ անգամ՝ 2023 թվականի հուլիսի 1-ից։

Տնտեսական ցուցանիշները լավն են, պետական եկամուտները հարկային մասով՝ գերակատարված ավելի քան 70 մլրդ դրամով, շեշտեց գործադիրի ղեկավարը՝ շարունակելով՝ 2023-ի հունվարի 1-ի բարձրացումն, իրականացնում են այս տարվա սեպտեմբերի 1-ին։

«Հետևաբար բազային կենսաթոշակը կավելանա 17 տոկոսով, իսկ կենսաթոշակի միջին բարձրացումը 7 տոկոսով կլինի, իսկ հուլիսին (2023-ի հուլիսի 1) բարձրացնելու որոշումը մնում է ուժի մեջ», - ասաց Փաշինյանը։

XS
SM
MD
LG