Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա, արխիվ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա, արխիվ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը, ներառյալ՝ ռազմական օգնությունը։

«Այցը կներառի հանդիպում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ և բանակցություններ Ուկրաինայի պաշտպանության և ռազմական աջակցության վերաբերյալ՝ տնտեսական, հումանիտար և քաղաքական իմաստով», - լրագրողներին ասել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Պավել Շրոտը:

Լեհաստանը ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է, որն ընդհանուր սահման ունի Ուկրաինայի հետ։ Փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո հարյուր հազարավոր ուկրաինացիներ հեռացել են Լեհաստան։

XS
SM
MD
LG