Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ հեռագրում մասնավորապես ասված է.
«Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
Խնդրում եմ Ձեզ իմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհերի հարազատներին և վիրավորներին»:
«Սուրմալու»-ում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն16 մարդ է զոհվել, 2 մարդ համարվում է անհետ կորած:
Օգոստոսի 17-ին և 18-ին Հայաստանում սուգ է հայտարարված: