Մատչելիության հղումներ

Պուտինը շարունակում է խոսել Արևմուտքի սպառնալիքների, սադրանքների մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի բացման արարողությանը, Մոսկվա,15-ը օգոստոսի, 2022թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի բացման արարողությանը, Մոսկվա,15-ը օգոստոսի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի նման համակարգ տարածել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովի բացմանը ներկայացվել է նրա տեսաելույթը, որտեղ Պուտինն ասել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է ձգձգել հակամարտությունը Ուկրաինայում։

Նա անդրադարձել է նաև Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցին։ Պուտինի խոսքով՝ այն ոչ թե անպատասխանատու առանձին քաղաքական գործչի քայլ էր, այլ ԱՄՆ-ի նպատակաուղղված քաղաքականություն՝ ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում, «մանրակրկիտ պլանավորված սադրանք, ուրիշ երկրների ինքնիշխանությունը չհարգելու լկտի ցուցադրություն»։

XS
SM
MD
LG