Մատչելիության հղումներ

Պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ էին․ «մետրոպոլիտենը վերականգնում է բնականոն աշխատանքը»


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 15։00-ի դրությամբ մետրոպոլիտենը վերականգնում է բնականոն աշխատանքը։

Այսօր առավոտյան ԱԻՆ-ը հերթական տեղեկությունն էր ստացել, թե մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր էին մեկնել կինոլոգիական և ինժեներասակրավորական խմբերը։

Տարեսկզբից ԱԻՆ-ը ռումբի 31 կեղծ ահազանգ է ստացել։ Փաստացի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջինը շաբաթը մեկ, Հայաստանում ահաբեկչության կամ պայթուցիկի հետք է փնտրել։

Վերջին ահազանգը ստացվել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Ինչպես և նախորդ մի քանի դեպքերում, այս անգամ էլ թիրախը ռազմավարական օբյեկտներն էին, այդ թվում՝ Մետրոպոլիտենի կայարանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG