Այսօր ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության, դեպքի վայր են մեկնել կինոլոգիական խումբն ու ինժեներասակրավորական ջոկատը։
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:
Տարեսկզբից ԱԻՆ-ը ռումբի 31 կեղծ ահազանգ է ստացել։ Փաստացի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջինը շաբաթը մեկ, Հայաստանում ահաբեկչության կամ պայթուցիկի հետք է փնտրել։
Վերջին ահազանգը ստացվել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Ինչպես և նախորդ մի քանի դեպքերում, այս անգամ էլ թիրախը ռազմավարական օբյեկտներն էին, այդ թվում՝ Մետրոպոլիտենի կայարանները։