Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ժամը 21։30-ից Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Այսօր հերթական անգամ ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Ազգային ժողովում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Քաղաքացիներն այս տարածքներից տարահանվել էին: