«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Նրանց առողջական վիճակը, համաձայն հաղորդագրության, մասնագետները գնահատում են բավարար:
Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է, կա 6 զոհ:
Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 17 քաղաքացի, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մյուսը՝ Իրանի, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
Պայթյունը տեղի է ունեցել երեկ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: