Մատչելիության հղումներ

Մետրոյից, ԱԺ-ից և մի քանի կենտրոններից քաղաքացիները տարհանվում են. ԱԻՆ


Երևանի մետրոյի աշխատանքը դադարեցվել է, քաղաքացիներին տարհանում են, քանի որ ռումբի ահազանգ է ստացվել, «Ազատությանը» փոխանցեց Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ բացի մետրոպոլիտենի բոլոր կայարաններից, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում (Ազգային ժողովի շենք), Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ինժեներասակրավորական խմբերը։

«Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարահանման աշխատանքներ», - նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG