Մատչելիության հղումներ

Չինաստանը մարտկոցների գործարան է կառուցելու Հունգարիայում՝ ներդնելով ավելի քան 7 միլիարդ եվրո


Չինական CATL ընկերությունը այսօր հայտնել է, որ Հունգարիայում էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների համար գործարան է կառուցելու՝ ներդնելով 7 միլիարդ 300 հազար եվրո։

Ժամում 100GWh (գիգավատ ժամ) հզորության մարտկոցներով գործարանը չինական ընկերությունը Հունգարիայի արևելքում գտնվող Դեբրեցեն քաղաքում պլանավորում է կառուցել 64 ամսվա ընթացքում։

Հունգարիայի ավտոգործարաններում ներգրաված են BMW, Audi Volkswagen, Mercedes-Benz հսկա ընկերությունները։ Վերջինս հայտնել, որ կլինի CATL ընկերության մարտկոցների առաջին պատվիրատուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG