Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Հարավային Կորեա


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ-Յոլի հետ հանդիպանը նա վերահաստատել է ՄԱԿ-ի հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։

«Կցանկանայի վերահաստատել մեր հստակ հանձնառությունն՝ ամբողջական, ստուգման ենթակա և անշրջելի ապամիջուկայնացմանը Կորեական թերակղզում և Հյուսիսային Կորեայում, որպես հիմնարար նպատակ, ամբողջ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG