Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում այսօր պայթյուններ են տեղի ունեցել։ Թերակղզու իշխանությունների հաղորդմամբ` պայթյունները որոտացել են Նովոֆեդորիվկա գյուղի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարությամբ պնդել է, որ պայթյունները տեղի են ունեցել ավիացիոն զինամթերքի դետոնացիայի պատճառով։
«Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Որևէ ինքնաթիռ չի տուժել»,- ասվում է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը չի հայտնել: