Մատչելիության հղումներ

Ռուսները պնդում են, թե Ուկրաինայում 45 հազար տոննա զինամթերք են ոչնչացրել


Ռուսաստանի ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, արխիվ, Մոսկվա:
Ռուսաստանի ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Նիկոլաևի շրջանում զինամթերքի խոշոր պահեստներ ոչնչացնելու մասին:

Ըստ գերատեսչության մամուլի խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի, ոչնչացվել է ՆԱՏՕ-ից Ուկրաինային փոխանցված մոտ 45 հազար տոննա զինամթերք:

Բացի այդ, ըստ խոսնակի, ռուսները Դոնեցկի շրջանում հարվածներ են հասցրել հրամանատարական կենտրոններին, հրետանային գումարտակներին և պահեստներին:

Կոնաշենկովի պնդմամբ, փետրվարի 24-ին սկսված «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում ռուսական ուժերն ընդհանուր հաշվով ոչնչացրել են 263 ռազմական օդանավ, 4 հազար 262 հրասայլ և զրահամեքենա, դաշտային հրետանու 3 հազար 273 միավոր և 4 հազար 756 ռազմական մեքենա:

Անկախ աղբյուրները Կոնաշենկովի հայտնած տվյալների արժանահավատությունը ստուգելու հնարավորություն չունեն:

XS
SM
MD
LG