Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը պնդում է, թե ոչնչացրել է HIMARS համակարգերի համար նախատեսված հրթիռների պահեստը


Ռուսաստանի ՊՆ այսօր հաղորդել է Ուկրաինային փոխանցված ամերիկյան արտադրության HIMARS տեսակի հրթիռային համակարգերի համար նախատեսված սպառազինության ոչնչացման մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ պնդելով, որ HIMARS-ների համար նախատեսված հրթիռները ոչնչացվել են դրանց պահեստավորման վայրում՝ Խմելնիցկու մարզի Բոգդանովցի բնակավայրում։

Ըստ Կոնաշենկովի, ռուսական հարվածների հետևանքով այդ նույն բնակավայրում ոչնչացվել են նաև ամերիկյան արտադրության M777 հաուբիցների համար նախատեսված ականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG