Մատչելիության հղումներ

«Սպուտնիկի» ադրբեջանական ծառայության մի խումբ խմբագիրներ լքել են պաշտոնները


Ռուսաստանյան «Սպուտնիկ» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության մի խումբ խմբագիրներ, հրաժարվելով հրապարակել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, ըստ որի, Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում, լքել են զբաղեցրած պաշտոնները։

Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանցի լրագրողների հայտարարությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ Ռուսաստանի պետբյուջեից ֆինանսավորվող «Սպուտնիկ» գործակալությունը երկար ժամանակ է կոշտ քննադատության է ենթարկվում Ադրբեջանում, մի շարք պաշտոնյաներ պահանջել են դադարեցնել դրա գործունեությունը՝ «Ադրբեջանի շահերին և օրենսդրությանը հակասող նյութերի հրապարակման» պատճառաբանությամբ։

XS
SM
MD
LG