Flyone Armenia ավիաընկերությունն այսօրվանից սկսում է Երևան-Մոսկվա-Երևան չվերթները դեպի «Դոմոդեդովո» օդանավակայան՝ շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։
Դեպի «Վնուկովո» օդանավակայան ամենօրյա չվերթները մեկնարկել են դեռ մարտի 17-ից։
Ընկերությունը թռիչքներ է իրականացնում նաև դեպի Ստամբուլ և Լիոն։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացների նշանակմանը զուգահեռ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսման մասին 2021-ի դեկտեմբերի կեսերին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Flyone Armenia-ն և Pegasus-ը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթների իրականացման թույլտվություններ ստացան։